Մատչելի հղումներ

Միջազգային դիտորդները գոհ են Ղրղըզստանի հանրաքվեի ընթացքից


Միջազգային դիտորդները Ղրղըզստանում անցկացված հանրաքվեն անվանում են ՝՝թափանցիկ՛՛։ Կիրակի օրն անցկացված քվեարկության ժամանակ այս երկրի ժողովրդրի ճնշող մեծամասնությունը հաստատել է խորհրդարանի լիազորությունները մեծացնելու մասին նոր սահմանադրությունը։

Նոր սահմանադրության օգտին է քվեարկել հանրաքվեին մասնակցած անձանց 9Օ տոկոսը։

Ինչպես ԵԱՀԿ-ն է հայտարարել, քվեարկության խաղաղ ընթացքի համար հարկավոր է գովեստի խոսքեր ասել այս երկրի ժամանակավոր կառավարության հասցեին։


Հանրաքվեն անցկացվեց երկրի հարավային հատվածներում սկսված ազգամիջյան բռնություններից միայն երեք շաբաթ անց։ Ղրղըզների եւ ուզբեկների միջեւ բախումների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել է 3ՕՕ մարդ։ Սակայն մի շարք կազմակերպություններ են կարծում, որ այդ թիվը հասնում է հազարների։

Երկրի ժամանակավոր ղեկավար Ռոզա Օթունբաեւան որպես նախագահ կպաշտոնավարի մինչեւ 2Օ11 թվականի ավարտը։ Երկրում խորհրդարանական ընտրություններ են նշանակված այս տարվա հոկտեմբերին։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի կարծում, որ նոր կառավարությունն այստեղ կլինի ՝՝արդյունավետ՛՛։ Նա ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպես խորհրդարանական հանրապետության սկզբունքը կգործի Ղրղըզստանում՝ ավելացնելով, թե թույլ կառավարության արդյունքում այստեղ կարող են առաջ գալ ազգայնամոլական դրսեւորումներ։


XS
SM
MD
LG