Մատչելի հղումներ

Հուլիս ամիսն ամենաշոգն էր ԱՄՆ-ի պատմության մեջ


Ջերմաստիճանի վերջին բարձրացման ժամանակ յուրաքանչուր ամսվա գրանցված ջերմաստիճանն ավելի բարձր էր, քան 1936 թվականի «Փոշեմրրիկ»-ի տարիների ընթացքում

Ամերիկացիներից շատերն իրենց վրա են զգացել հուլիսի տապը, սակայն այժմ երկրի կառավարությունն է հաստատել, որ այս տարվա հուլիս ամիսը եղել է պատմության մեջ ամենաշոգը:

ԱՄՆ-ի օդերևութաբանության ծառայության պաշտոնյաները չորեքշաբթի օրը հայտնել են, որ երկրի սահմանակից 48 նահանգներում, բացառությամբ աշխարհագրական մեկուսացված դիրքում գտնվող Ալյասկայից և Հավայան կղզիներից, օդի միջին ջերմաստիճանը հասել էր 25,3 աստիճանի: Դա մի փոքր ավելի բարձր էր, քան 1936 թվականի «Փոշեմրրիկ» անվանումը ստացած ամառը, որը մեծ վնասներ էր հասցրել երկրում:

Պետական մարմինները հայտնել են նաև 1895 թվականին օդերևութաբանական գրառումները սկսելու ժամանակից ամենատաք հունվարից մինչև հուլիս ամիս տևած ժամանակաշրջանի, ինչպես նաև ամենատաք 12-ամսյա ժամանակահատվածի մասին:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, այս երևույթների ձևավորման մեջ դեր է ունեցել կլիմայի փոփոխությունը: Պաշտոնյաների համաձայն, ջերմաստիճանի վերջին բարձրացման ժամանակ յուրաքանչուր ամսվա գրանցված ջերմաստիճանն ավելի բարձր էր, քան 1936 թվականի «Փոշեմրրիկ»-ի տարիների ընթացքում:

Ինչպես և 1930-ական թվականներին, Միացյալ Նահանգներում անգութ շոգը հսկա վնաս է պատճառել գյուղատնտեսությանը: Երկրի տարածքի մեծ մասում երաշտ էր հայտարարվել:
XS
SM
MD
LG