ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հորեղբայր Օնյանգո Օբաման, որը երկար ժամանակ անօրինական բնակվում էր Միացյալ Նահանգներում, չի վտարվի երկրից:
Օնյանգո Օբամայի փաստաբան Մարգարեթ Վոնգը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ ներգաղթի գործերով դատավոր Լեոնարդ Շապիրոն թույլ է տվել Միացյալ Նահանգներ Քենիայից ժամանած և վերջին 50 տարվա ընթացքում անօրինական բնակվող և աշխատող ԱՄՆ-ի նախագահի հորեղբայրին մնալ երկրում և ստանալ «Կանաչ քարտ»:
Փաստաբան Վոնգի համաձայն, դատարանում անցկացված լսումների ընթացքում դատավորը հաշվի է առել Օնյանգո Օբամայի անձնական հատկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս երկար ժամանակ աշխատում է Մասաչուսեթս նահանգի մթերային խանութներից մեկում, ժամանակին վճարում հարկերը և տան վարձը և ներառված չի եղել պետական նպաստների տրամադրման որևէ ծրագրում:
Ներգաղթի գործերով դատավորը, որոշում կայացնելով նախագահ Օբամայի հորեղբոր գործով, վկայակոչել է նաև դաշնային այն օրենքը, որի համաձայն մինչև 1972 թվականի հունվարը Միացյալ Նահանգներ ժամանած անձանց թույլ է տրվում ԱՄՆ-ում բնակության իրավունք ստանալ:
Ըստ Օնյանգո Օբամայի փաստաբանի, իր հաճախորդը Միացյալ Նահանգներում է 1963 թվականի հոկտեմբերից:
Դատարանում Օնյանգո Օբաման տեղեկացրել է, թե Բարաք Օբաման համալսարան ընդունվելուց հետո երեք շաբաթ ապրում էր իր բնակարանում: