Մատչելի հղումներ

Հորդանանցիները բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմանների դեմ


Հորդանանցիները բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմանների դեմ
Հորդանանցիները բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմանների դեմ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում և երկրի այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են ելել փողոց՝ երկրում գների հետզհետե շարունակվող բարձրացման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար։

Ցուցարարներն ուրբաթ օրվա ցույցերի ընթացքում հակակառավարական կոչեր են բացականչել՝ պահանջելով վարչապետ Սամիր ալ-Ռիֆայիի հրաժարականը։

Ցույցերն անցկացվել են՝ չնայած երկրի կառավարության կողմից հինգշաբթի օրը հիմնական ապրանքների և վառելիքի որոշ տեսակների գների կտրուկ նվազեցման մասին ընդունված որոշմանը։

Ցույցերը կազմակերպել է «Հորդանանի ձախ սոցիալիստական շարժում» կազմակերպությունը, որին սատարել են ընդդիմադիր այլ խմբեր, ինչպես նաև երկրի արհեստակցական միությունները։

XS
SM
MD
LG