Մատչելի հղումներ

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում


Ճապոնիայում 2Օ12 թվականի առաջին օրը գրանցվել է ուժգին երկրաշարժ՝ 7 մագնիտուտ հզորությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզու կղզում՝ Տոկիոյից 48Օ կմ հեռավորության եւ գետի մակերեւույթից 371 կմ խորության վրա։ Երկրաբանները վստահեցրել են, որ ցունամիի վտանգ չկա։
Ցերեկը ժամը 2 անց 28 րոպեին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Տոկիոյում շենքերը ցնցվել են։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի հյուսիս արեւելյան հատվածում անցյալ տարվա մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել էր հզոր ցունամին՝ դառնալով մոտ 2Օ հազար զոհի պատճառ։

XS
SM
MD
LG