Մատչելի հղումներ

Ճապոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հիրոսիմայի զոհերին


Ճապոնիայում երկուշաբթի օրը նշել են 67 տարի առաջ իրականացված միջուկային առաջին ռմբակոծության զոհերի հիշատակը:

Մոտ 50 հազար մարդ, ներառյալ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդային և մի շարք օտարերկրյա ներկայացուցիչներին, այցելել է Հիրոսիմայի խաղաղության այգում անցկացված ամենամյա արարողությունը:

Հիշատակի արարողության սկզբում հնչել է զանգի ղողանջը, ապա զոհերին հարգանքի տուրք է մատուցվել մեկ րոպե լռությամբ:

Հիրոսիմայի քաղաքագլուխ Կազումի Մացուին հորդորել է Ճապոնիայի կառավարությանը մշակել միջուկային էներգիայի անվտանգ և ապահով օգտագործման քաղաքականություն:

Հիրոսիմիայի վրա Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից գցած ռումբը ակնթարթորեն կամ տարիների ընթացքում՝ ճառագայթման հետևանքով դարձել էր մոտ 140 հազար զոհերի պատճառը: Այս ռմբակոծությունից երեք օր անց Նագասակի քաղաքի վրա նետված ևս մեկ միջուկային ռումբի պայթյունի հետևանքով զոհվել էր քաղաքի 70 հազար բնակիչ: Այս ռմբակոծություններից վեց օր անց Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցող Ճապոնիան հանձնվել էր:
XS
SM
MD
LG