Մատչելի հղումներ

Ճապոնիան Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառելու


Երեքշաբթի օրը Ճապոնիան, համաձայն ՄԱԿ-ի որոշման, սահմանել է պատժամիջոցներ Իրանի դեմ` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

Վարչապետ Նաոտո Կանի կառավարությունը այս քայլի մասին հայտարարել է զենքերը չտարածելու և սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարության հատուկ խորհրդական Ռոբերտ Այնհոռնի այցելության նախօրեին: Վերջինս ժամանելու է Տոկիո Արևելյան Ասիայի երկրներ կատարելիք շրջագայության շրջանակներում:

Պատժամիջոցները ներառում են արգելքի սահմանում միջուկային և հրթիռային սպառազինությունների մշակման աշխատանքներում ներգրավվածության մեջ կասկածվող իրանական 40 կազմակերպությունների և մեկ անհատի բանկային հաշիվների նկատմամբ:

Կառավարության բարձրաստիճան խոսնակ Յոշիտո Սենգոկուն ասել է, որ այս ամսվա ընթացքում պաշտոնատար անձինք, ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների օրինակով, հնարավորինս արագ կկազմեն առանձին քայլերի ցանկ:

Անցած շաբաթվա ընթացքում Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են Իրանի նավթի ու գազի արդյունաբերության դեմ ուղղված միջոցառումներ, որոնք իրենց խստությամբ գերազանցում են ՄԱԿ-ի կողմից սահմանված վերջին պատժամիջոցներին:

XS
SM
MD
LG