Մատչելի հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանի վնասված ռեակտորում կարգավորվել է ճնշումը


«Ֆուկուշիմա» ատոմակայանի վնասված ռեակտորում կարգավորվել է ճնշումը
«Ֆուկուշիմա» ատոմակայանի վնասված ռեակտորում կարգավորվել է ճնշումը

Ճապոնիայում տարերային աղետի պատճառով վնասված ատոմակայանը շահագործող ընկերությունը կասեցրել է վնասված ռեակտորից դեպի մթնոլորտ ռադիոակտիվ շոգ արձակելու ծրագրերը։

Ավելի վաղ Ճապոնիայի միջուկային գործակալության ներկայացուցիչը հայտնել էր, որ «Ֆուկուշիմա» ատոմակայանի երրորդ ռեակտորում բարձրացած ռադիոակտիվ գազի ճնշման պատճառով գազի որոշ քանակություն անհրաժեշտ կլինի արձակել դեպի մթնոլորտ։

Խնդիրներ են հայտնաբերվել «Ֆուկուշիմա» ատոմակայանի բոլոր վեց ռեակտորներում: Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն մամուլի հետ հանդիպման ընթացքում կիրակի օրը հայտնել է, որ այս ատոմակայանի շահագործումը դադարեցվելու է, քանի որ կրած վնասի պատճառով այն այլեւս ենթակա չէ վերականգնման։

XS
SM
MD
LG