Մատչելի հղումներ

Ուսեյն Բոլտը կփորձի նվաճել ոսկե մեդալների «կրկնակի եռյակը»


Հաղթանակ տանելու դեպքում Բոլտն օլիմպիական խաղերի ընթացքում ոսկե մեդալների դեռևս չլսված «կրկնակի եռյակ» կնվաճի

Ճամայկայի հավաքականի վազորդ Ուսեյն Բոլտը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում փորձելու է նվաճել օլիմպիական երրորդ մեդալը:

Բոլտը ցանկանում է մասնակցել տղամարդկանց 4×100 մետր փոխանցավազքի նախնական շրջանում, սակայն կմասնակցի նաև շաբաթ օրը ոսկե մեդալի համար մրցավազքին, որտեղ Ճամայկայի հավաքականն ունի 2008 թվականին նվաճած չեմպիոնի կոչումը պահպանելու մեծ հավակնություն:

Տղամարդկանց 4×100 մետր փոխանցավազքում հաղթանակ տանելու դեպքում Բոլտն օլիմպիական խաղերի ընթացքում ոսկե մեդալների դեռևս չլսված «կրկնակի եռյակ» կնվաճի՝ լրացնելով օլիմպիական այս խաղերի ժամանակ 100 և 200 մետր մրցավազքերի ընթացքում իր տարած հաղթանակները:

Կանանց 4×100 մետր փոխանցավազքում ուրբաթ օրը պայքար կծավալվի հիմնականում ԱՄՆ-ի և Ճամայկայի հավաքականների միջև, որոնք կփորձեն նվաճել 2008 թվականին իրենց բաժին չհասած ոսկե մեդալը:

Այս ընթացքում Եթովպիայի թիմի երկար տարածությունների վազորդ Թիրունեշ Դիբաբան կփորձի նվաճել ոսկե մեդալների «կրկնակի զույգը»: Սա վազորդին կհաջողվի այն դեպքում, եթե ոսկե մեդալ նվաճի 5 հազար մետր կանանց վազքի եզրափակիչում: Անցյալ շաբաթ Դիբաբան ոսկե մեդալ էր նվաճել 10 հազար մետր մրցավազքում՝ կրկնելով 2008 թվականի օլիմպիական խաղերի ընթացքում տարած իր հաղթանակը:
XS
SM
MD
LG