Իտալիայի բարձրաստիճան դատավորներից մեկի համաձայն, երկրի հարավային մասում գտնվող դպրոցներից մեկում տեղի ունեցած ռմբակոծությունն իրականացվել է միայնակ կասկածյալի, այլ ոչ թե մաֆիայի կողմից:
Ադրիատիկ ծովի ափին գտնվող նավահանգստային Բրինդիսի քաղաքում շաբաթ օրն իրականացված ռմբակոծության պատճառով զոհվել է 16-ամյա մի աղջիկ, վնասվածքներ է ստացել առնվազն վեց մարդ:
Պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձանցից մեկը կիրակի օրը դեռևս ծանր վիճակում էր:
Իտալիայի ոստիկանության պաշտոնյաները հայտնել է, որ ունեն տեսանյութեր, որտեղ, իրենց համոզմամբ, նկարահանված է պայթյունն իրականացրած կասկածյալը: Ոստիկանությունը դեռևս չի ներկայացրել կասկածյալի ինքնության վերաբերյալ մանրամասները և որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր դրդապատճառների մասին:
Նախկինում կային կասկածներ, որ Բրինդիսի քաղաքի Մորվիլո-Ֆալկոնեի անվան դպրոցում իրականացված պայթյունն իրականացվել է մաֆիայի կողմից, քանի որ դպրոցը կրում է մաֆիայի հետ պայքարում զոհված դատախազի և իր տիկնոջ անունները:
Դպրոցի ռմբակոծության փաստը ցնցող էր Իտալիայի համար: Երկրի վարչապետ Մարիո Մոնտին «վիրավորանք» է անվանել այս հարձակումը: