Մատչելի հղումներ

Միջազգային տիեզերակայանի ռուս-ամերիկյան անձնակազմը վերադարձել է Երկիր


Ամերիկացի տիեզերագնաց Մայք Հոփքինսը
Ամերիկացի տիեզերագնաց Մայք Հոփքինսը

Ճապոնիայի տիեզերագնաց Կոիտի Վակատան դարձել էր Միջազգային տիեզերակայանի հրամանատարությունը ստանձնած առաջին ճապոնացին

Ամերիկացի մեկ և Ռուսաստանի երկու տիեզերագնացները, որոնք բաց տիեզերք դուրս էին հանել օլիմպիական ջահը, վերադարձել են Երկիր՝ Միջազգային տիեզերակայանում 166 օր աշխատելուց հետո:

«Սոյուզ» տիեզերանավի իջեցնող սարքը, որտեղ գտնվել են ամերիկացի տիեզերագնաց Մայք Հոփքինսը և Ռուսաստանի տիեզերագնացներ Օլեգ Կոտովն ու Սերգեյ Ռյազնասկին, երեքշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Ղազախստանում:

Ռուսաստանի տիեզերագնացներ Կոտովն ու Ռյազանսկին անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային տիեզերակայանից դուրս էին բերել օլիմպիական չվառված ջահը: Հետագայում այս ջահն օգտագործվել էր Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ՝ օլիմպիական կրակը վառելու համար:

Ճապոնիայի տիեզերագնաց Կոիտի Վակատան կիրակի օրը դարձել էր Միջազգային տիեզերակայանի հրամանատարությունը ստանձնած առաջին ճապոնացին: Տիեզերակայանի հրամանատարը նրանից առաջ եղել էր Օլեգ Կոտովը:
XS
SM
MD
LG