Իսրայելի իշխանությունները տեղեկացրել են Սիրիայի զինված ուժերի դիրքերն ռմբակոծելու մասին: Այս գործողությունները, Իսրայելի համաձայն, իրականացվել են՝ ի պատասխան Իսրայելի ուժերի ուղղությամբ Գոլանյան բարձունքներում կատարված հարձակման:
Իսրայելի զինված ուժերը տեղեկացրել են, որ չորեքշաբթի օրը ռազմաօդային հարվածի թիրախն են դարձել Սիրիայի զինված ուժերի վերապատրաստման կենտրոնը և հրետանային մարտկոցները:
Սիրիայի զինված ուժերի ուղղությամբ իրականացված հարվածի նախօրեին Իսրայելի զինված ուժերը մեղադրել էին Սիրիայի կառավարական ստորաբաժանումները Իսրայելի չորս զինծառայողներին վնասվածքներ հասցրած պայթյունի իրականացման մեջ:
Այս պայթյունը Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը «Սիրիայի կողմից լարվածության անթույլատրելի ավելացում» է անվանել և խոստացել է, որ Իսրայելը «իր ուժերին և ժողովրդին որևէ սպառնալիք չի հանդուրժի»:
Միացյալ Նահանգները նախօրեին կարգադրել էր Սիրիայի կառավարությանը անմիջապես դադարեցնել Վաշինգտոնում գտնվող դեսպանության, ինչպես նաև այս երկրի պատվո երկու հյուպատոսության գործունեությունը:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը նախօրեին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի քաղաքացի կամ մշտական բնակիչ չհանդիսացող Սիրիայի դիվանագետները պետք է անմիջապես լքեն Միացյալ Նահանգները: