Մատչելի հղումներ

Իսրայելի նավատորմն առգրավվել է Գազայի գոտի առաքվող հրթիռների խմբաքանակ


Հրթիռների խմբաքանակն ուղարկվել է Սիրիայից, և դրա առգրավումը հնարավոր է դարձել մի քանի ամսվա ընթացքում հետախուզական տվյալների հավաքման միջոցով

Իսրայելի զինված ուժերի համաձայն, Կարմիր ծովում չորեքշաբթի օրն առգրավվել է Սիրիայում արտադրված և Գազայի գոտում գործող պաղեստինցի զինյալներին հասցեագրված ժամանակակից հրթիռների մի խմբաքանակ:

Իսրայելի զինված ուժերի հայտարարության համաձայն, Սիրիայի արտադրության հրթիռները Գազայի գոտի տեղափոխող նավը գործում էր Պանամայի դրոշի ներքո:

Հաղորդագրության համաձայն, հրթիռներ տեղափոխող բեռնատար նավի վրա Իսրայելի նավատորմի զինծառայողները բարձրացել էին այն ժամանակ, երբ նավը գտնվում էր Սուդանի և Էրիթրեայի ափերի մոտակայքում գտնվող միջազգային ջրերում: Նավը, ըստ հաղորդագրության, գալիք մի քանի օրվա ընթացքում կտեղափոխվի Իսրայելի Էյլաթ քաղաքի նավահանգիստ:

Իսրայելի զինված ուժերի խոսնակի համաձայն, հրթիռների խմբաքանակն ուղարկվել է Սիրիայից, և դրա առգրավումը հնարավոր է դարձել մի քանի ամսվա ընթացքում հետախուզական տվյալների հավաքման միջոցով:

Իսրայելի զինված ուժերի խոսնակի փոխանցմամբ՝ ձերբակալված նավը տեղափոխում էր Սիրիայի արտադրության «Մ-302» հրթիռներ, որոնք, Գազայի գոտի առաքված լինելու դեպքում, կարող էին կիրառվել՝ Իսրայելի տարածքի խորքում գտնվող թիրախների ուղղությամբ հարված հասցնելու համար, ինչպես նաև զգալիորեն ավելացնել Գազայի գոտում գործող պաղեստինցի զինյալների, այդ թվում՝ «Համաս» խմբավորման, ռազմական հնարավորությունները:

Լիբանանում գործող «Հեզբոլլահ» զինյալների խմբավորումը կիրառել էր «Մ-302» հրթիռները Իսրայելի հետ 2006 թվականին տեղի ունեցած պատերազմի ընթացքում:
XS
SM
MD
LG