Մատչելի հղումներ

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի գոտու ուղղությամբ


Օդային հարվածները հասցվել են հրթիռների արձակման մեկ վայրի և զենքի երկու պահեստների ուղղությամբ

Իսրայելի ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել Գազայի գոտում գտնվող թիրախների ուղղությամբ այն բանից հետո, երբ, ըստ Իսրայելի ռազմական ոլորտի պաշտոնյաների, առնվազն չորս հրթիռ էր արձակվել Գազայի գոտուց Իսրայելի տարածքի ուղղությամբ:

Զինված ուժերի տեղեկությունների համաձայն, երկուշաբթի վաղ առավոտյան կատարված օդային հարվածները հասցվել են հրթիռների արձակման մեկ վայրի և զենքի երկու պահեստների ուղղությամբ:

Իսրայելի և պաղեստինցիների աղբյուրների համաձայն, հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:

Գազայի գոտուց արձակվող հրթիռների թիվը զգալիորեն պակասել է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո: Մինչ այս զինյալները գրեթե ամեն օր հրթիռներ էին արձակում Իսրայելի տարածքի ուղղությամբ:
XS
SM
MD
LG