Մատչելի հղումներ

Պաղեստինցի զինյալը՝ Իսրայելի օդային հարձակման թիրախ


Նեթանյահու. Իսրայելի ուղղությամբ հարձակումներ իրականացնող կամ ծրագրող ցանկացած անձ «կրելու է նման գործողությունների հետևանքները»

Իսրայելի զինված ուժերը կիրակի օրն օդային հարձակում են իրականացրել Գազայի գոտու ուղղությամբ:

Հարձակման թիրախ էր դարձել Իսրայելի հարավային տարածքների ուղղությամբ հրթիռներ արձակած անձը:

Իսրայելի իշխանությունների համաձայն, օդային հարվածի թիրախը դարձած «Դիմադրության ազգային կոմիտե» անվանումը կրող զինյալների խմբավորման անդամ Աբդալլահ Խարթին Իսրայելի ուղղությամբ հրթիռային բազմաթիվ հարձակումներ է ծրագրել և իրականացրել:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի նախարարների խորհրդին ուղղված իր կիրակնօրյա ուղերձում ասել է, որ Իսրայելի ուղղությամբ հարձակումներ իրականացնող կամ ծրագրող ցանկացած անձ «կրելու է նման գործողությունների հետևանքները»:

Իսրայելի զինված ուժերի համաձայն, այս տարվա սկզբից Իսրայելի ուղղությամբ զինյալների կողմից արդեն իսկ արձակվել է 33 հրթիռ:
XS
SM
MD
LG