Մատչելի հղումներ

Իսրայելն օդային գրոհներ է իրականացրել Գազայի գոտում. Կան զոհեր



Իսրայելի կողմից Գազայի գոտում ուրբաթ եւ շաբաթ օրերին իրականացված օդային գրոհների արդյունքում 1Օ պաղեստինցի է զոհվել։ Զոհերի մեծ մասը զինյալներ են։ Գրոհներն ընդդեմ պաղեստինցիների սկսվել էին վերջիններիս կողմից հարավային Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումից հետո։

Պաղեստինցիների զինյալ Ժողովրդական դիմադրության կոմիտեն հայտարարել է, թե իսրայելյան օդային գրոհների արդյունքում սպանվել են նաեւ իրենց առաջնորդ Զոհեիր ալ-Քաիսին եւ նրա զինակիցներից մեկը։ Իսրայելի զինված ուժերը տեղեկացնում են, որ նշված երկու անձինք ծրագրել էին հարձակում Եգիպտոսում հրեական հաստատությունների դեմ։

Գազայի գոտին կառավարող Համա մահմեդական շարժումը վերջին ժամանակներս գաղտնի զինադադար է հաստատել Իսրայելի հետ, սակայն պաղեստինյան զինյալ այլ խմբավորումներ, ինչպես օրինակ Ժողովրդական դիմադրության կոմիտեն, պարբերաբար են իրականացնում հրթիռային ու ականանետային հարձակումներ սահմանի երկայնքով, մի բան, որն էլ դառնում է հակառակ կողմից օդային հարձակումների պատճառ։

Ժողովրդական դիմադրության կոմիտեն հանդես է եկել իր առաջնորդի մահվան վրեժը լուծելու հայտարարությամբ։

XS
SM
MD
LG