Մատչելի հղումներ

Թուրքիան պնդում է, որ իր ռազմանավը կործանվել է օդային միջազգային տարածքում


Turkey Syria downed jet

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե սիրիական ուժերի կողմից ոչնչացված թուրքական ռազմաօդանավը հարվածի պահին եղել է ոչ թե Սիրիայի, այլ՝ միջազգային օդային տարածքում։

Ահմեդ Դավութօղլուն, հանդես գալով պետական հեռուստաալիքով, ասել է, թե օդաչուները փորձարկել են օդանավի ռադարային համակարգը, երբ Միջերկրական ծովի վրա հայտնվել են կրակի տակ։ Նրա խոսքերով, ռազմաօդանավը մի պահ հայտնվել է Սիրիայի օդային տարածքում, սակայն խփվել է Սիրիայի սահմանից հեռանալուց 15 րոպե անց։

Միջադեպը քննարկելու նպատակով, Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս խնդրանքով, երեքշաբթի օրը հանդիպումներ են անցկացնելու ՆԱՏՕ-ի դեսպանորդները։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շաբաթ օրն ասել էր, թե ռազմաօդանավը գուցե հատել է Սիրիայի սահմանը, սակայն ավելացրել, որ բարձր արագությամբ թռչող ռազմաօդանավերի համար սովորական երեւույթ է այլ երկրների սահմաններ երբեմն կարճ ժամանակով մուտք գործեու փորձառությունը։


Սիրիան ընդունել է թուրքական ռազմաօդանավն իր ուժերի կողմից կործանելու փաստը ու հայտարարել, որ գործել է միջազգային օրենքներին համապատասխան։


Իրանը հանդես է եկել կողմերին ուղղված զսպվածության հորդորով ու կոչ արել հարցը լուծել խաղաղ եղանակով։
Թուրքիայի եւ Սիրիայի բանակային ուժերն այժմ շարունակում են օդանավի կորած երկու օդաչուներին որոնելու աշխատանքները։

Հարաբերությունները Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ սկսեցին լարվել, երբ Թուրքիան դատապարտեց Սիրիայում ապստամբություն սկսած ժողովրդի դեմ արյունոտ գործողություններ սկսելու Սիրիայի կառավարության քայլը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե իր երկիրն ՝՝անհրաժեշտ քայլեր՛՛ է ձեռնարկելու օդանավի կործանման բոլոր մանրամասները ճշտելուց հետո։

XS
SM
MD
LG