Մատչելի հղումներ

Իսրայելում Թուրքիայի դեսպանությունում պատանդներ են վերցվել


Իսրայելի պաշտոնյաները հայտնել են «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանն այն մասին, որ Թել Ավիվում գտնվող Թուրքիայի դեսպանությունում պատանդներ են վերցվել:

Ավելի վաղ կային հաղորդագրություններ այն մասին, որ երեքշաբթի օրը կրակոցից վիրավորվել է մի մարդ, ով փորձում էր մուտք գործել դեսպանության տարածք:

Իսրայելի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, դեպքի վայր ժամանած բուժաշխատողներին թույլ չի տրվել մուտք գործել դեսպանատուն:

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբարությունների լարվածությունը չի թուլանում այն ժամանակից, երբ մայիսին դեպի Գազա ուղևորվող նավախմբի վրա կատարված հարձակման ընթացքում սպանվել էր ազգությամբ թուրք ինը ակտիվիստ:

XS
SM
MD
LG