Մատչելի հղումներ

Հրեա ուսանողները ՝՝մարդասիրական՛՛ օգնություն են ծրագրում ուղարկել Թուրքիայի քրդերին ու հայերին


Իսրայելի Ազգային ուսանողական միությունը ծրագրում է մի նավարկություն դեպի Թուրքիա, ՝՝Թուրքիայի ճնշված քրդերին ու Թուրքիայի հայ փոքրամասնությանը՛՛ մարդասիրական օգնություն առաքելու նպատակով։

Այս նախաձեռնությանը, որով հրեա ուսանողները փորձում են պատասխան տալ Իսրայելի կազմի մեջ մտնող Գազայի գոտու պաղեստինցիներին օգնություն առաքելու նաեւ Թուրքիայի մասնակցությանը, ըստ նախաձեռնողների, պատրաստ է մասնակցել մի քանի հարյուր մարդ։

Ինչպես իսրայելյան ՝՝The Jerusalem Post՛՛ թերթում միության ղեկավար Տորպովսկին է ասում. ՝՝Մենք ուզում ենք օգնություն հասցնել Թուրքիայի քրդերին, որոնց թիվն ավելի մեծ է, քան իսրայելցիներն ու պաղեստինցիները միասին վերցված։ Ուզում ենք ցույց տալ Թուրքիային, որ մինչեւ Իսրայելին քննադատելը, այն պիտի հիշի իր երկրում փոքրամասնությունների խնդիրների մասին՛՛։

Նրա խոսքերով, Թուրքիան քննադատում է Իսրայելին՝ պաղեստինցիներին լավ չվերաբերվելու մեղադրանքներով, սակայն շարունակում է իր իսկ տարածքում քրդերի նկատմամբ ճնշումները ու փորձում լռեցնել աշխարհը, երբ խոսք է գնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։

Նախաձեռնության կազմակերպիչները հայտարարում են, թե ուզում են ցույց տալ, որ Թուրքիան ՝՝արդարամիտ պետություն չէ՛՛։

XS
SM
MD
LG