Իսրայելում ձերբակալվել է 1995 թվականին Բոսնիայի Սրեբրենիցան քաղաքում մահմեդականներին ջարդի ենթարկելու գործում Բոսնիայի սերբական ուժերին աջակցություն ցուցաբերած անձանցից մեկը:
Իսրայելի իշխանությունների համաձայն, երկրի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է Ալեքսանդր Ցվետկովիչին, որը 2006 թվականին իր ընտանիքի հետ բնակության է մեկնել Իսրայել:
Ցվետկովիչը մեղադրվում է Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքի մոտակայքում մահմեդական մոտ 8 հազար տղաների և տղամարդկանց գնդակահարություններն իրականացրած ութ մարդուց բաղկացած հրաձիգների ջոկատի գործողություններին մասնակցելու մեջ:
Իսրայելի արդարադատության նախարարության համաձայն, Բոսնիան ներկայացրել է Ցվետկովիչին հանձնելու մասին դիմում։