Մատչելի հղումներ

Իսրայելի արտաքին գործերի նախարարը խոստանում է արգելափակել շինարարության դանդաղեցման գործընթացը


Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է, թե իր կուսակցությունը կարգելափակի Հորդանան գետի արևմտյան ափում հրեա վերաբնակների համար կառուցվող բնակարանների շինարարությունը դանդաղեցնելու ժամկետը կառավարության կողմից երկարաձգելու որեւէ փորձ։

Լիբերմանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր ծայրահեղ ազգայնական «Յիսրայել Բեիթենու» կուսակցությունը բավականին մեծ ազդեցություն ունի կառավարությունում, որպեսզի կարողանա կանխել երկարաձգելու ցանկացած փորձ։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի կուսակցության անդամներից շատերը նույնպես դեմ են շինարարության դանդաղեցման ժամկետը երկարաձգելու պահանջին։ Շինարարությունը դանդաղեցնելու տասնամսյա ժամկետը լրանում է սեպտեմբերի 26-ին։

Իսրայելի բնակավայրերի շինարարության խնդիրը վտանգում է մերձավորարևելյան խաղաղության բանակցային գործընթացին, որը վերսկսվել էր այս ամիս մոտ երկու տարի շարունակվող դադարից հետո։

Պաղեստինցիների ղեկավարներն ասել են, որ շինարարության վերսկսման դեպքում իրենք դուրս կգան խաղաղության բանակցություններից։

XS
SM
MD
LG