Մատչելի հղումներ

Լիբերման. 2012-ին անկախ Պաղեստին չի լինի


Լիբերման. 2012-ին անկախ Պաղեստին չի լինի
Լիբերման. 2012-ին անկախ Պաղեստին չի լինի

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, թե առաջիկա երկու տարիների ընթացքում հնարավոր չի լինի ստեղծել պաղեստինյան անկախ հանրապետություն:

Լիբերմանի այս հայտարարությունը նախորդում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելի այցելությանը: Միթչելը տարածաշրջան է այցելում իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության բանակցություններում որպես միջնորդ հանդես գալու նպատակով:

Իսրայելական կողմի հայտարարությունն արդեն իսկ քննադատվել է Պաղեստինյան Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի խոսնակի կողմից: Վերջինս մասնավորապես ասել է, թե Իսրայելի գործողությունները վտանգում են միջազգային հանրության ջանքերը խաղաղության հաստատման շուրջ:

Պաղեստինցիները պահանջում են պետություն ձևավորել 1967-ի արաբաիսրայելական պատերազմից հետո Իսրայելի կողմից գրավված տարածքներում` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել է պաղեստինյան պետություն ձևավորելու գաղափարին, սակայն դեմ է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների վերահսկողությանը:

XS
SM
MD
LG