Մատչելի հղումներ

Իսրայելը պատրաստ է աջակցել խաղաղության բանակցությունները


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե ինքը պատրաստ է քայլերի դիմել պաղեստինցիների հետ ուղղակի բանակցություններ վարելու գործընթացին օգնելու համար։ Այդ քայլերի թվում են Հորդանան գետի Արեւմտյան Ափի տարածքում պաղեստինցիների տեղաշարժի վերահսկողության թուլացումն եւ տնտեսական ծրագրերի ընդլայնումը։

Սակայն, չորեքշաբթի օրը Էյ Բի Սի հեռուստակայանին տված հարցազրույցում Նեթանյահուն հրաժարվել է պատրաստակամություն հայտնել Արեւմտյան Ափի հրեական բնակարանների շինարարության վրա մասնակի սառեցումը երկարաձգելու մասին, որը ըստ ծրագրվածի, ավարտվում է սեպտեմբերին։

Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելը պատրաստ է օգնություն առաջարկել, սակայն պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբասը պետք է ընդառաջի եւ բանակցությունների սեղանին նստի խաղաղության վերջնական համաձայնության համար։

Պաղեստինյան կողմի գլխավոր բանագնաց Սաեբ Էրեկաթն ասել է, թե ուղղակի բանակցությունները վաղաժամ կլինեն` Արեւմտյան Ափում եւ Գազայի գոտում հրեական բնակարանների շինարարության ընդարձակման պատճառով։ Նա ասել է, թե ուղղակի բանակցությունները Նեթանյահուից են կախված, սակայն Իսրայելը պետք է դադարեցնի բնակարանների կառուցման աշխատանքները։

XS
SM
MD
LG