Մատչելի հղումներ

Պաղեստինն ու Իսրայելը Խաղաղության հաստատման ուղղությամբ քայլեր են կատարում


Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասը իսրայելապաղեստինյան խաղաղության համաձայնագրի շրջանակներում առաջարկել է միջազգային ուժերի տեղակայում տարածաշրջանում։

Իսրայելցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբասը խոսել է պաղեստինյան ապագա պետության տարածքում ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի զորքերի առկայության անհրաժեշտության մասին՝ տարածաշրջանում անվտանգություն հաստատելու համար։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն առաջարկը ստացել է ամերիկյան միջնորդների միջոցով։

Նրան է հանձնվել նաեւ Պաղեստինի եւ Իսրաելի միջեւ սահմանային բաժանման մասին մի փաստաթուղթ, որը հաստատվել էր Էհուդ Օլմերթի հետ։

Նեթանյահուն ընդունել է Պաղեստինի պետականության իրավունքը, սակայն՝ ինքնավարության շուրջ սահմանափակումներով։

XS
SM
MD
LG