Մատչելի հղումներ

Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է նախկին վերչապետին կաշառակերության ամբաստանությամբ

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, թե հետաքննիչները երեքշաբթի օրը ութ ժամ շարունակ հարցաքննել են վարչապետ Էհուդ Օլմերտին անշարժ գույքի շուրջ մեծ աղմուկ հանած որոշ դեպքերին իր առնչվածության ամբաստանությունների մասին։

Իշխանությունները պրն. Օլմերտին՝ մեղադրում են Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնավարության ժամանակ շքեղ բնակարանների շինարարության առնչությամբ հազարավոր դոլարների կաշառքներ ընդունելու մեջ։ Վերջինս հերքում է այդ մեղադրանքները։

Իշխանությունները Օլմերտին հարցաքննել են Թել Ավիվի մոտ գտնվող Լոդ քաղաքի ոստիկանությունում։

Իշխանությունների համաձայն, պրն. Օլմերտը հավելյալ հարցաքննության կենթարկվի կիրակի օրը։

Պրն. Օլմերտի դեմ արդեն իսկ դատական գործ է հարուցված կաշառակերության մեղադրանքով, ըստ որի նա իր արտասահմանյան ճանապարհորդությունների ծախսի դիմաց ապօրինաբար դրամ է ընդունել ԱՄՆ-ի գործարարներից, միաժամանակ դրամ գանձելով նաեւ իսրայելյան բարեգործական ընկերություններից։

XS
SM
MD
LG