Իսրայելի իշխանությունները հայտնել են Միացյալ Նահանգների հետ Միջերկրական ծովում համատեղ անցկացվող զորավարժությունների ընթացքում հրթիռի փորձարկում իրականացնելու մասին:
Այս մասին հայտարարությամբ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել երեքշաբթի օրը:
Իսրայելի ռազմական գերատեսչության այս հայտարարությունից առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտնել տարածաշրջանում «բալիստիկ տեսակի օբյեկտներ» հայտնաբերելու մասին:
Իսրայելի պաշտպանության նախարարության համաձայն, «Անկոր» տեսակի հրթիռի արձակումը կառավարվել է Իսրայելի կենտրոնական մասում գտնվող ռազմակայանից:
Միացյալ Նահանգները դեռևս որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել այս զորավարժության վերաբերյալ, որն անցկացվել է տարածաշրջանում աճող լարվածության ընթացքում: