Իսրայելը հաստատել է մեկ տասնամյակ առաջ Իսրայելի և Լիբանանի միջև բաժանված գյուղից զորքերի դուրսբերման մասին ծրագրերը:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը հավանություն է տվել այս ծրագրերին:
Այն կոչ է արել դուրս բերել զորքերը Գաջար գյուղի հյուսիսային մասից և փոխանցել տարածքի վերահսկողությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ին` հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին:
Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ զորքերի դուրսբերումը կարող է իրականացվել գալիք մի քանի շաբաթվա ընթացքում` ՅՈՒՆԻՖԻԼ-ի հետ խորհրդատվություններ անցկացնելուց հետո: