Իսրայելը սկսել է Գազայի գոտում մարդասիրական նավի շուրջկալի հետաքննությունը
Մեկ ամիս առաջ Գազայի գոտում մարդասիրական ապրանքներով բեռնված նավի շուրջկալի հետաքննության շրջանակներում վկայության է կանչվելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։
Հետաքննություննանցկացնող հանձնաժողովը գլխավորում է Գերագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Յակոբ Թուրքելը։ Նա երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը եւս կկանչվի վկայության համար։
Խումբը հետաքննում է Գազա մուտք գործած նավի շուրջկալը, որի արդյունքում զոհվել էին 8 թուրք եւ մեկ թուրք-ամերիկացի։
Հետաքննող հանձնաժողովը, որի կազմում են նաեւ միջազգային իրավունքի իսրայելցի մի փորձագետ և նախկին մի գեներալ, իր աշխատանքները սկսել է երկուշաբթի օրը։
Միջազգային ճնշմամբ Իսրայելը հետաքննության հանձնաժողով է ընդգրկել արտերկրյա 2դիտորդների՝ Նոբելյան մրցանակակիր, Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ Դեյվիդ Թրիմբլին եւ նախկինում Կանադայի գլխավոր զինվորական դատախազ գեներալ Քեն Վաթքին։