Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեղի տալով միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշման, սառեցրել է Հորդանան գետի արևմտյան ափին 20 հազար նոր բնակարաններ կառուցելու ծրագրերը:
Նեթանյահուի կարգադրության համաձայն, սառեցվել են Երուսաղեմի մոտակայքում գտնվող` «E1» անվանումը կրող և առանձնակի զգայուն համարվող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման ծրագրերը:
Շինարարության սառեցման մասին Իսրայելի վարչապետի որոշումն ընդունվել է պաղեստինցիների առաջնորդների կողմից ներկայացված վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ: Վերջիններս սպառնացել էին, շինարարությունը չդադարեցնելու դեպքում, դուրս գալ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններից:
Իսրայելի վարչապետի հայտարարության համաձայն, Երուսաղեմի մոտակայքում գտնվող «Е1» տարածքում շինարարության ծրագրերը կարող են դառնալ միջազգային հանրության հետ «ավելորդ առճակատման պատճառն» այն ժամանակ, երբ իր կառավարությունը փորձում է ուղղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցող աշխարհի տերությունների տրամադրվածությունն Իրանի դեմ:
Իսրայելի կողմից 1967 թվականի պատերազմի արդյունքում գրավված Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում այժմ բնակվում է ավելի քան կես միլիոն իսրայելցի: Միջազգային հանրությունն անօրինական է համարում այս տարածքներում Իսրայելի կառուցած բնակավայրերը: