Մատչելի հղումներ

Իսրայելում պայթյունի պատճառով զոհվել է չորս մարդ


Իսրայելում բնակելի մի շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է չորս, վնասվածքներ ստացել՝ մեկ տասնյակից ավելի մարդ։

Իսրայելի իշխանությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը ծովափնյա Նեթանյա քաղաքում։

Քննիչները փորձում են որոշել պայթյունի պատճառները։ Նրանց կարծիքով, այն տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, որը կարող էր տեղի ունենալ խոհանոցում օգտագործվող գազի բալոնից։

Ոստիկանության համաձայն, պայթյունի պատճառով մոտակայքում գտնվող շենքերին մեծ վնաս է հասցվել։

XS
SM
MD
LG