ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի համաձայն, Իսրայելի ռազմական օդանավերն այս ամսվա սկզբին հարձակում են իրականացրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի ուղղությամբ, որի թիրախն էին դարձել Ռուսաստանի կողմից առաքված հականավային հրթիռները: Այս հարձակումը դարձել է այս տարվա ընթացքում Սիրիայի դեմ ուղղված նման արդեն չորրորդ գործողությունը:
Միացյալ Նահանգների պաշտոնյայի համաձայն, Իսրայելի ուժերը հարձակում են գործել Ռուսաստանում արտադրված «Յախոնտ» հրթիռների պահեստի ուղղությամբ հուլիսի 5-ին՝ Իսրայելի ռազմածովային ուժերին այս հրթիռների կողմից վտանգ ներկայացնելու մտահոգությունների պատճառով:
Տարածաշրջանի լրատվամիջոցները հաղորդել էին Լաթակիայում հուլիսի 5-ին տեղի ունեցած պայթյունների մասին, սակայն անհայտ էր մնում, թե ով է պատասխանատու այս հարձակման համար: Իսրայելը չի հաստատել, սակայն նաև չի հերքել իր ներգրավվածությունն այս իրադարձությանը:
Իսրայելի պաշտպանության նախարարն անցյալ շաբաթ վերահաստատել է Սիրիայում շարունակվող քաղաքացիական հակամարտությանը չմիջամտելու Իսրայելի հանձնառությունը: Նա վերահաստատել է նաև Իսրայելի պարտավորությունը հարկադրելու ինքնահռչակ «կարմիր գծերը»՝ տերմին, որով Իսրայելի իշխանություններն անվանում են Սիրիայի կառավարության կողմից Լիբանանում գործող նրա դաշնակից «Հեզբոլլահ» խմբավորմանը Ռուսաստանից և Իրանից առաքվող զենքերը մատակարարումների խաթարմանն ուղղված գործողությունները: