Իսրայելի հյուսիսային Հազոր քաղաքում գտնված հուշատախտակների վրա առկա աքքադերեն արձանագրությունները, ըստ նախնական ենթադրությունների, կանոնակարգել են այս տարածքի բնակիչների ամենօրյա կյանքը:
Հնագետների կարծիքով, արձանագրության տեքստը մասամբ ներառում է Բաբելոնի տարածքում գտնված 3800 տարի վաղեմություն ունեցող Համուրապպիի օրենքները:
Այս պահի դրությամբ հնեաբաններն ընդամենը մի քանի բառեր են վերծանել արձանագրությունից. դրանք են` աքքադերեն “տեր”, “ծառա” և “ատամ” բառերը:
Հազորի այս հատվածում հնագիտական պեղումներ են իրականացվում սկսած 1950 թվականից: Այստեղ է հայտնաբերվել այժմյան Իսրայելում գտնված արձանագրությունների ամենամեծ հավաքածուն: