Մատչելի հղումներ

Մարոկկոյի թագավորը հրաժարվել է հանդիպել իսրայելի նախագահին


Մարոկկոյի թագավորը հրաժարվել է հանդիպել իսրայելի նախագահին
Մարոկկոյի թագավորը հրաժարվել է հանդիպել իսրայելի նախագահին

Իսրայելի և պաղեստինցիների միջև փակուղի մտած խաղաղության գործընթացի պատճառով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դադարեցրել է Մարոկկո այցելելու իր ծրագրերը:

Իսրայելի նախագահ Պերեսը նախատեսում էր այս ամսվա վերջին այցելել Մարաքեշ` Միջազգային տնտեսական ֆորումի հանդիպումներում մասնացկելու, ինչպես նաև Մարոկկոյի թագավոր Մոհամմեդի հետ հանդիպելու համար:

Նախագահ Պերեսի օգնականներից մեկը գաղտնիության պայմանով հայտնել է, թե թագավորը հրաժարվել է Իսրայելի նախագահի հետ հանդիպելուց` Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացի փակուղի մտնելու պատճառով:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը կիրակի օրը վերահաստատել է խաղաղության բանակցությունները չվերսկսելու իր որոշումը:

Իսրայելի հեռուստատեսությանը կիրակի օրը տված իր հարցազրույցում Աբբասն ասել է, թե բանակցություններին վերադարձը չի կատարվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը կրկին չի դադարեցրել հրեական բնակավայրերի շինարարությունը:

XS
SM
MD
LG