Մատչելի հղումներ

«Իսլամական պետություն» խմբավորման բռնությունների տեսարանները քննարկման առարկա


«Իսլամական պետություն» խմբավորումը իր ամենասարսափելի արարքները դարձրել է քարոզչություն: Որոշ վերլուծաբաններ մեղադրում են ԶԼՄ-ներին այդ ահարկու պատկերները տարածելու և այդ ահաբեկչական խմբավորման քաղաքականությանը դրանով նպաստելու համար:

Հիմնական լրատվամիջոցների մեծամասնությունը որոշակի կարգ ունի բռնությունների ցուցադրման չափերի վերաբերյալ: Երբ այն վերաբերվում է «Իսլամական պետություն» խմբավորման տեսանյութերին, նրանք հիմնականում այդպիսի սահման են համարում նախքան մարդասպանության առաջ գալու պահը:

Սակայն «Քանթրի ռիսկ սոլյուշնզ» կազմակերպության ղեկավար Դանիել Վագները պնդում է, որ այդ սահմանը ահագին հետ պիտի մղվի. «Եթե ես արտոնեի այդ նյութերը տարածման համար, ապա ԶԼՄ-ները ավելի զգույշ կլինեին ԻՊ-ը խմբավորմանը վերաբերող իրենց հաղորդումների մեջ: Իրենք չէին ցույց տա գլխատման պատկերներ կամ վերջերս այդ ահաբեկչական խմբավորման իրականացրած գործողությունները»:

Նա մեղադրում է նորություններ մատուցող գործակալություններին և նրանց սպառողներին: Զգայուն նյութերի նկատմամբ հետաքրքրասիրությունը իբրև պատճառ է հանդես գալիս այդ ահաբեկիչների կողմից նոր մարդկանց հավաքագրելու ու իրենց վերաբերյալ պատկերացումները ավելի կարծր դարձնելու համար:

Սակայն այլ վերլուծաբաններ ավելացնում են, որ բռնությունների ցանցերում և նորություններում այդպիսի ծավալով ցուցադրումը մարդկանց վանում է այդ խմբավորումից:

Մաքս Աբրահամսը Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է և քաղաքագիտության դասախոս Նորթիսթ Համալսարանում: Ըստ նրա՝ թեև ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման արյունարբու տեսարաններով գլուխ գովելը մեծ ազդեցություն ունի՝ նոր մարդկանց հավաքագրելու առումով, սակայն այն նաև հակառակ արդյունք է տալիս՝ քայքայիչ ազդեցություն ունենալով:

Սակայն ըստ նրա՝ ապացույցներ կան, որ այդ ծայրահեղականները ընդունել են, որ իրենց քարոզչությունը սկսել հակառակ արդյունք տալ և հնարավոր է ղեկավարները այժմ այլևս չեն խրախուսի բռնության քարոզչությունը:

XS
SM
MD
LG