Մատչելի հղումներ

Իռլանդիայում անցկացվում է ԵՄ-ի ֆինանսական պայմանագրի շուրջ հանրաքվե


Իռլանդիայում հինգշաբթի օրն անցկացվում է հանրաքվե, որի ընթացքում քվեարկողները կորոշեն, արդյոք երկիրը պետք է ընդունի ֆինանսական օգնության տրամադրումը կարգավորող Եվրոպական Միության ֆինանսական պայմանագրի պայմանները:

Իռլանդիան ստորագրել է պետական պարտքն ու բյուջեի պակասորդը խիստ կարգավորող պայմանագիրն այս տարվա մարտ ամսին՝ Եվրոպական Միության անդամ պետությունների մեծամասնության հետ միասին:

Իռլանդիան սակայն միակ պետությունն է, որտեղ Եվրամիության ֆինանսական պայմանագիրը դրվել է հանրաքվեի:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ երկրի բնակչության մեծամասնությունը հավանության կարժանացնի ԵՄ-ի ֆինանսական ծրագիրը, իսկ Իռլանդիայի կառավարությունն իր հերթին զգուշացրել է իր քաղաքացիներին, որ Եվրոպական Միության ծրագրի մերժումը չի համապատասխանում պետության շահերին, քանի որ այս դեպքում երկիրը հնարավորություն չի ունենա ստանալու հուլիս ամսին հասանելի դարձող ֆինանսական օգնության միջոցները:

Իռլանդիայի կողմից ԵՄ-ի ֆինանսական պայմանագիրը չընդունելու դեպքում այն այնուամենայնիվ դեռևս կարող է հավանության արժանանալ եվրոյի գոտու 17 պետություններից 12-ից կողմից:

XS
SM
MD
LG