Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել մեծածավալ պարտքեր ունեցող Իռլանդիային` ֆինանսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Դեյվիդ Օսբոռնը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հարևան երկրին աջակցություն ցուցաբերելը բխում է Մեծ Բրիտանիայի «ազգային շահերից»:
Այս հայտարարությունը հետևում է Բրյուսելում երեքշաբթի օրը եվրոն որպես արժույթ օգտագործող պետությունների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով կատարված հայտարարությանը: Հայտարարությունում նախարարները նշել են, որ եթե Իռլանդիան դիմի օժանդակության, նրանց պետությունները պատրաստ են տրամադրել ֆինանսական օժանակություն:
Իռնանդիան ջանքեր է գործադրում` աշխատելով ծածկել հսկա դեֆիցիտը, որը սպառնում է նվազեցնել եվրոյի արժեքը:
Եվրամիության տնտեսության և ֆինանսների գծով հանձնակատար Օլի Ռենի համաձայն, Մեծ Բրիտանիայի կողմից օժանդակություն տրամադրելու մասին առաջարկությունը «բնական» է, քանի որ երկու պետությունների բանկային համակարգերը սերտորեն են փոխկապակցված: