Մատչելի հղումներ

Իրաքի քաղաքացին իրեն մեղավոր է ճանաչել


Նա ծրագրել էր զենք և ֆինանսական միջոցներ ուղարկել «ալ-Քաիդա»-ին

Իրաքի քաղաքացին իրեն մեղավոր է ճանաչել Միացյալ Նահանգների դաշնային դատարանում՝ «ալ-Քաիդա»-ին ֆինանսական միջոցներ և զենք ուղարկելով մեղադրանքներով:

Մոհանադ Շարիֆ Համադին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում դեկտեմբեր ամսին կայանալիք դատավարության ընթացքում կարող է դատապարտվել ցմահ բանտարկության:

Համադին իրեն մեղավոր է ճանաչել «ալ-Քաիդա»-ին օգնելու դավադրության մեղադրանքների բոլոր տասը կետով, ինչպես նաև Միացյալ Նահանգներ ներգաղթելու ժամանակ ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած իր կապերի մասին դաշնային գործակալներին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ:

Մեղավոր ճանաչելը թույլ է տվել Համադիին խուսափել դատավարությունից, որը պետք է մեկնարկել գալիք շաբաթ:

Նույն գործով պատասխանող Վաադ Ռամադան Ալվանն իրեն մեղավոր ճանաչել է ավելի վաղ և սպասում է դատավճռի:
XS
SM
MD
LG