Մատչելի հղումներ

Իրաքի Քրդստան են ժամանում բազմաթիվ փախստականներ Սիրիայից


Բռնությունների և անկայունության բազում տարիներ անց Իրաքի Քրդստանն ապահով ապաստան է դարձել Սիրիայից փախստականների համար

Բռնությունների և անկայունության բազում տարիներ անց Իրաքի Քրդստանն ապահով ապաստան է դարձել Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմից փախուստի դիմած ավելի քան 150 հազար մարդու համար:

Քրդստանի իշխանությունների համաձայն, ապաստան որոնող մարդկանց զանգվածային ներգաղթը գնալով ավելի դժվար կառավարելի է դառնում, ինչը մտավախություն է առաջացնում այն մասին, որ առանց արտաքին աջակցության այնտեղ կարող է հումանիտար ճգնաժամ ծավալվել:

Նորվեգիայի փախստականների խորհրդի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Իրաքի Քրդստանի քաղաքային վայրերում գտնվող փախստականներն ապրում են վտանգավոր կառույցներում, նրանցից ոմանք դիմում են մուրացկանության և մարմնավաճառության:

Իրաքի Քրդստանի իշխանությունները բազմիցս բարձրաձայնել են Սիրիայից ժամանած փախստականների հարցում միջազգային հանրության կողմից օժանդակության բացակայությամբ առաջացրած իրենց հուսահատությունը: Չնայած ֆինանսական միջոցները սահմանափակ են՝ Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը կարողացել է հայթայթել 10 միլիոն կազմող գումար՝ նորեկ փախստականներին օժանդակություն տրամադրելու և օրինական եղանակով աշխատանք գտնելու խնդիրների կարգավորման նպատակով:

Իրաքի Քրդստանի տեղի բնակչությունը սակայն սկսել է դժգոհություն արտահայտել այն հանգամանքով, որ օտարերկրացիները զբաղեցնում են աշխատատեղեր այն ժամանա, երբ տեղի բնակչության շրջանում սուր է կանգնած գործազրկության խնդիրը:
XS
SM
MD
LG