Իրաքի կառավարությունը զգուշացրել է Թուրքիային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ նավթի առաքման շուրջ ձեռք բերված համաձայնության ի կատար ածելու անթույլատրելիության մասին:
Պաշտոնական Բաղդադը կտրուկ դեմ է հանդես գալիս Անկարայի և Քրդստանի տարածաշրջանային կառավարության միջև էներգետիկայի ոլորտում ցանկացած գործարքի դեմ՝ պնդելով, որ միայն ինքն ունեն էներգետիկայի ոլորտում պայմանագրեր կնքելու իրավասություն:
Իրաքի կառավարության այս հայտարարությունը վիճարկում են ինչպես Անկարան, այնպես էլ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բանակցություններ են վարում էներգետիկայի ոլորտում համապարփակ համաձայնագիր ստորագրելու շուրջ՝ ներառյալ էներգետիկ ռեսուրսների գնումը, խողովակաշարերի կառուցումը և նավթի պաշարների որոնողական աշխատանքները:
Անկարան, որն ունի սեփական շատ քիչ պաշարներ և ջանքեր է գործադրում՝ զանազանեցնելու Ռուսաստանից և Իրանից առաքվող էներգակիրներից իր կախվածությունը, Իրաքի Քրդստանի նավթի և գազի պաշարները դիտում է որպես լուծում էներգետիկայի ոլորտի իր կարիքներին:
Էներգետիկայի ոլորտում որոշ փորձագետների համաձայն, Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը, ժամանակի ընթացքում և Թուրքիայի աջակցությամբ, կդառնա էներգետիկ պաշարների համաշխարհային մակարդակի առաքող: Նման զարգացումը, ըստ փորձագետների, ոչ միայն կարևորագույն դեր կունենա էներգետիկայի ոլորտում Թուրքիայի կարիքները հոգալու գործում, այլև էներգետիկ պաշարների միջազգային նշանակության կենտրոնի կվերածի Իրաքի Քրդստանը, ինչը նույնպես բխում է Անկարայի ռազմավարական շահերից: