Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Իրաքի ուժերի և սունի ցուցարարների միջև բախումների հետևանքով


Իրաքի անվտանգության ուժերի և սունի ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Իրաքի անվտանգության ուժերի և սունի ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:

Երկրի տեղական և ռազմական մարմինների պաշտոնյաների համաձայն, Քիրքուք քաղաքի մոտակայքում գտնվող Հավիջա բնակավայրում բախումները երեքշաբթի օրը բռնկվել են այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը փորձել են ձերբակալություններ իրականացնել:

Բախումների հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի երկու ծառայող:

Իրաքում ՄԱԿ-ի հանձնակատար Մարթին Քոբլերը նախօրեին երկրի այս շրջաններում խաղաղություն պահպանելու կոչ է արել՝ հորդորելով երկրի անվտանգության ուժերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ցուցարարներին՝ պահպանել բողոքի ցույցի խաղաղ բնույթը:

Իրաքի սունի համայնքի անդամներն արդեն մի քանի ամիս է, ինչ բողոքի ցույցեր են անցկացնում երկրի վարչապետ Նուռի ալ-Մալիքիի գլխավորած կառավարության դեմ: Սունի ակտիվիստները ցանկանում են, որպեսզի վարչապետը հրաժարական ներկայացնի, և մեղադրում են երկրի կառավարությունը սունի ընդդիմադիրների կամայական ձերբակալությունների իրականացման և վերջիններիս առանց մեղադրանք ներկայացնելու ազատազրկման մեջ:
XS
SM
MD
LG