Իրաքի հարավային Հիլլա քաղաքում ինքնասպան ահաբեկչի կողմից կիրակի օրն իրականացված հարձակման զոհ է գնացել առնվազն 32, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 147 մարդ:
Ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ նյութերով բեռնված միկրոավտոբուսն ուղղել էր հիմնականում շիաներով բնակեցված քաղաքի ամենախոշոր հսկիչ-անցագրային կետի մոտ, որտեղ և իրականացրել է պայթյունը, որի պատճառով ոչնչացվել է հսկի-անցագրային կետի մի քանի շինություն:
Պայթյունի հետևանքով, ըստ հաղորդագրությունների, բռնկվել է հսկիչ-անցագրային կետում գտնվող ավելի քան 50 մեքենա: Մեքենաներում պայթյունի ժամանակ գտնվում էին ուղևորներ, որոնց ազատ արձակելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են եղել կիրառել կտրող սարքավորումներ:
Պայթյունի համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, սակայն նախկինում նման պայթյունների հետևում կանգնած են եղել «ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող խմբավորումները:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, անցյալ տարի Իրաքում տեղի ունեցած պայթյունների պատճառով զոհվել է մոտ 7,8 հազար մարդ: Երկրում չդադարող բռնությունների հիմնական մասը կազմել են խաղաղ բնակիչներ: