Մատչելի հղումներ

Իրաքի խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել Հալաբջա քաղաքի դեմ քիմիական հարձակումը


Իրաքի խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել Հալաբջա քաղաքի դեմ քիմիական հարձակումը
Իրաքի խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել Հալաբջա քաղաքի դեմ քիմիական հարձակումը

Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի կողմից քրդական Հալաբջա քաղաքի դեմ իրականացրած հարձակումը որպես ցեղասպանություն ճանաչելուն:

Իրաքի օրենսդիրները Հալաբջայում իրականացված հարձակումը որպես ցեղասպանություն որակելու մասին որոշումն ընդունվել է Իրաքի հյուսիսային քրդական տարածքներում Հալաբջա քաղաքի դեմ 5 000 հազար զոհի պատճառ դարձած քիմիական հարձակման 23-րդ տարելիցը նշելուց մեկ օր անց:

Սադամ Հուսեյնի զինված ուժերի ուղղաթիռներն ու ռազմական ինքնաթիռները 1988 թվականի մարտի 16-ին քիմիական զենք են կիրառել Հալաբջա քաղաքի դեմ: Այս հարձակումը Հուսեյնի հակաքրդական «Անֆալ» կոչվող արշավի ամենաանփառունակ ջարդերից մեկն էր։

Իրաքի կառավարությունը 2010 թվականի հունվար ամսին կախաղան հանեց Սադամ Հուսեյնի զարմիկ Հասան ալ-Մաջիդին` նույն «Քիմիական Ալիին», որը մեղադրվում էր 1988 թվականին քիմիական այս հարձակումը կազմակերպելու ու մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների մեջ:

XS
SM
MD
LG