Մատչելի հղումներ

Իրաքի եկեղեցում պատանդներին փրկելու ընթացքում զոհվածների թիվն ավելանում է


Իրաքի եկեղեցում պատանդներին փրկելու ընթացքում զոհվածների թիվն ավելանում է
Իրաքի եկեղեցում պատանդներին փրկելու ընթացքում զոհվածների թիվն ավելանում է

Բաղդադի եկեղեցիներից մեկում արյունալի բախումների հետևանքով զոհվել է 52 մարդ, որոնցից 30-ը` հավատացյալներ:

Իրաքի ուժերը գրոհել են եկեղեցին կիրակի օրվա վերջում` զինյալների կողմից եկեղեցում ավելի քան 100 մարդ պատանդ վերցնելուց հետո:

Դեռևս ստույգ հայտնի չէ, թե քանի մարդ է սպանվել զինյալների կողմից, իսկ քանիսը` պատանդներին ազատելու նպատակով ձեռնարկված գրոհի ժամանակ: Իրաքի պաշտոնատար անձանց համաձայն, վնասվածքներ է ստացել 70 մարդ:

Զինյալների հարձակման ականատեսներն ասում են, որ զինյալները, մտնելով եկեղեցի, անմիջապես կրակ են բացել և սպանել քահանաներից մեկին:

Իրաքի խորհրդարանի քրիստոնյա անդամներից մեկը երկուշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ 25 հավատացյալ սպանվել է պատանդներին ազատելու ընթացքում ցուցաբերված «ոչ արհեստավարժ գործողությունների կամ շտապելու» պատճառով: Իրաքի պաշտպանության նախարարը, սակայն, սատարել է եկեղեցին գրոհելու որոշումը` ասելով, որ զինյալները պատրաստվում էին սկսել ներսում գտնվող ավելի քան 100 մարդու սպանդը:

XS
SM
MD
LG