Իրաքում մեքենաների մեջ տեղադրված ռումբերի կիրառմամբ իրականացված մի շարք պայթյունների զոհ է գնացել առնվազն 48, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 200 մարդ:
Երկրում երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակումները հիմնականում իրականացվել են Բաղդադի շիաներով բնակեցված թաղամասերում, մեկ պայթյուն իրականացվել է Իրաքի հարավային Բասրա քաղաքում:
Հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Մեքենաների մեջ տեղադրված ռումբերը հաճախակի կիրառվում են Իրաքում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղերի կողմից իրականացվող համակարգված հարձակումների ժամանակ: Հարձակումները նպատակ են հետապնդում թուլացնելու շիաների կողմից գլխավորած երկրի կառավարությունը:
Իրաքում վերջին մի քանի ամսվա ընթացքում գրանցվել է բռնությունների սաստկացում, ինչի զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ: Որոշ գնահատականների համաձայն, միայն այս տարվա հունիս ամսին երկրում չդադարող բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ: