Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում զոհվել է առնվազն 23 մարդ:
Պայթուցիկի կիրառմամբ իրականացված հարձակումների պատճառով վնասվածքներ է ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:
Իրաքի իշխանությունների համաձայն, չորեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչների կողմից Բաղդադի կենտրոնում և քաղաքի հյուսիսային Հուրիյա թաղամասում գտնվող ոստիկանության բաժինների վրա կատարված հարձակման պատճառով զոհվել է 17 մարդ:
Հուրիյա թաղամասում իրականացված մեկ այլ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել՝ 12 մարդ, հիմնականում զինծառայողներ:
Բաղդադի հարավում պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունի պատճառով զոհվել է երեք մարդ, իսկ քաղաքի արևմուտքում ճանապարհի եզրի տեղադրված ռումբի պայթյունի զոհ է գնացել երկու, վնասվածքներ ստացել՝ հինգ մարդ:
Հարձակումների այս շարքին նախորդել են երկուշաբթի օրն իրականացված պայթյունների շարքը, որին զոհ է գնացել տասը, վնասվածքներ ստացել՝ 19 մարդ:
Իրաքում բռնությունների թիվը, համեմատած 2006 և 2007 թվականներին մահմեդականության տարբեր ուղղությունների միջև տեղի ունեցած պայքարի գագաթնակետի հետ, զգալիորեն նվազել է, սակայն պայթյուններն ու հրազենային հարձակումները դեռևս տեղի են ունենում բավականին հաճախ: