Մատչելի հղումներ

ՄԱԿ-ին շարունակում են մտահոգել Իրանի միջուկային ծրագրերը


ՄԱԿ-ին շարունակում են մտահոգել Իրանի միջուկային ծրագրերը
ՄԱԿ-ին շարունակում են մտահոգել Իրանի միջուկային ծրագրերը

ՄԱԿ-ի միջուկային հարցերով զբաղվող գործակալությունն ՝՝աստիճանաբար ավելի է մտահոգվում՛՛ այն փաստերի կապակցությամբ, որոնք խոսում են Իրանում գաղտնի կերպով միջուկային զենք ստեղծելու գործընթացների առկայության մասին։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցի համաձայն, ՝՝նման եզրահանգման գալու համար մեծաթիվ երկրներ են տրամադրում տեղեկություններ՛՛։

Ըստ զեկույցի, Իրանը կատարել է այս տարվա սկզբին տրված խոստումը եւ սկսել նոր մի տեղանքում տեղադրել ուրան հարստացնող սարքավորումներ։ Տեղանքն իրենից ներկայացնում է խորը մի բունկեր, որն ավելի լավ է պաշտպանված օդային գրոհներից, քան Իրանում այսօր գործող նման մյուս հաստատությունները։

Ուրանի նման հարստցման արդյունքում հնարավոր է ստեղծել ե'ւ սովորական վառելանյութ ե'ւ միջուկային մարտագլխիկների համար պայթուցիկներ։ Թեհրանը, որը պնդում է, թե իր նպատակը միայն սովորական վառելանյութ ստանալն է, գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 պատժամիջոցների ներքո։



XS
SM
MD
LG