Մատչելի հղումներ

Երեք գործարարներ ԱՄՆ-ում մեղադրվում են Իրանի հետ անօրինական առեւտուր ծավալելու մեջ


Երեք գործարարներ ԱՄՆ-ում մեղադրվում են Իրանի հետ անօրինական առեւտուր ծավալելու մեջ
Երեք գործարարներ ԱՄՆ-ում մեղադրվում են Իրանի հետ անօրինական առեւտուր ծավալելու մեջ

ԱՄՆ-ի երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել են մի քանի միլիոն դոլարի համարժեք համակարգչային սարքավորումներ Իրան անօրինական կերպով առաքելու մասին մեղադրանքներ։

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաղորդման համաձայն, Նյու Յորքի բնակիչ Ջենգ Շիհի եւ նրա ՝՝Sunrise Technologies՛՛ ընկերության դեմ հարուցվել է 27 կետից բաղկացած մեղադրանք, որոնցից 13-ը՝ Իրանի հետ այս բնագավառում առեւտուր կատարելու մասին որոշումն անտեսելու մասին։ Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 2Օ տարի ազատազրկում եւ մեկական միլիոն դոլարի տուգանք մեղադրանքի յուրաքանչյուր կետի համար։

Նման մեղադրանքներ են հարուցվել Կալիֆորնիայի բնակիչներ Մասուդ Հաբիբիոնի, Մոհսեն Մոթամեդիանի եւ նրանց ինտերնետային ՝՝Micro՛՛ ընկերության նկատմամբ։

Ըստ նախարարության հաղորդած տվյալների, բոլոր մեղադրյալներն իրենց գործարքն իրականացրել են Դուբայից գործող մի ընկերության միջոցով, սակայն իմացել, որ սարքավորումներն ի վերջո տեղափոխվում են Իրան։

Դուբայում գտնվող ընկերության աշխատակիցներից մեկը, որն անցյալ տարի էր ձերբակալվել ԱՄՆ-ի գործակալների կողմից, սկսել է համագործակցել ԱՄՆ-ի իշխանությունների հետ ու տեղեկություններ հաղորդել վերոնշյալ անձանց մասին։ Նրա խոսքերով, երկու ընկերություններից իր ընկերությունն ամեն ամիս գնել է միլիոնավոր դոլարների համարժեք սարքավորումներ։



XS
SM
MD
LG