Մատչելի հղումներ

ԵՄ-ն ընդլայնելու է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները


ԵՄ-ն ընդլայնելու է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները

Եվրամիությունը հինգշաբթի օրը համաձայնել է բեռնարգելք կիրառել ևս մոտ 100 ընկերությունների նկատմամբ` ի պատասխան Թեհրանի կողմից վիճարկելի միջուկային ծրագիրը դադարեցնել հրաժարվելուն:

Այս մասին ԵՄ-ի դիվանագետները հաղորդել են այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը մտահոգություն է հայտնել Իրանի հետախուզական կազմակերպության կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համակարգիչներ և բջջային հեռախոսներ մուտք գործելու փորձ կատարելու կապակցությամբ:

ՄԱԿ-ի այլ գործակալության պաշտոնատար անձինք հայտնել են, որ գաղտնի տեղեկությունները հափշտակելու փորձ է կատարվել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային հզորություններում ստուգում անցկացնող դիվանագետները համակարգիչներն ու հեռախոսներն առանց վերահսկողության են թողել հյուրանոցներում:

XS
SM
MD
LG