Մատչելի հղումներ

Թեհրանը Լոնդոնի հետ նվազեցնում է դիվանագիտական ու տնտեսական կապերը


Թեհրանը Լոնդոնի հետ նվազեցնում է դիվանագիտական ու տնտեսական կապերը
Թեհրանը Լոնդոնի հետ նվազեցնում է դիվանագիտական ու տնտեսական կապերը

Իրանի խորհրդարանն ընդունել է որոշման բանաձեւ, ըստ որի կրճատվում են Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները։ Նման որոշում կայացնելու պատճառն Իրանի միջուկային ծրագրերի համար Արեւմուտքի կողմից Թեհրանի դեմ սկսված նոր պատժամիջոցներն են։

Խորհրդարանի օրենսդիրները ձայների մեծամասնությամբ որոշում կայացրին Մեծ Բրիտանիայի դեսպանին եկող երկու շաբաթների ընթացքում այստեղից պարտադիր հետ ուղարկելու մասին։ Դեսպանատան աշխատանքները կղեկավարի փոխդեսպանը։ Ըստ որոշման, Լոնդոնի հետ տնտեսական կապերը նույնպես հասցվելու են նվազագույնի։

Խորհրդարանի որոշումը վերջնական հաստատման համար այժմ քննարկվելու է Իրանի Պահակազորային խորհրդի կողմից։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս ամսվա սկզբին էր հայտարարել Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ համակարգված պատժամիջոցներ սկսելու մասին։ Երեք այս պետությունները նման քայլի էին գնացել ՄԱԿ-ի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության այն զեկույցի հրապարակումից հետո, ըստ որի կան հիմնավոր փաստեր Իրանում միջուկային զենք արտադրելու գործունեության մասին։

Իրանը հերքում է այս մեղադրանքները։

XS
SM
MD
LG