Մատչելի հղումներ

Ամերիկացի երկու զբոսաշրջիկներն Իրանում դատապարտվել են 8 տարվա ազատազրկման


Ամերիկացի երկու զբոսաշրջիկներն Իրանում դատապարտվել են 8 տարվա ազատազրկման
Ամերիկացի երկու զբոսաշրջիկներն Իրանում դատապարտվել են 8 տարվա ազատազրկման

Իրանի պետական հեռուստատեսությունը տեղեկացնում է, որ 8 տարվա ազատազրկման մասին վճիռներ են այստեղ կայացվել ամերիկացի այն զբոսաշրջիկների նկատմամբ, ովքեր 2ՕՕ9 թվականին անօրինական կերպով մուտք էին գործել Իրանի սահման։


Շեյն Բոերի եւ Ջոշ Ֆաթալի նկատմամբ կայացվել է 5 տարվա ազատազրկման որոշում՝ լրտեսության մեղադրանքով, եւ երեքական տարվա բանտարկության մասին վճիռ՝ անօրինական եղանակով սահմանը հատելու համար։ Կալանավորված երրորդ ամերիկացին՝ Սարահ Շուրդն ազատ էր արձակվել պայմանական կարգով, որն ավելի ուշ հրաժարվել էր վերադառնալ Իրան։ Երեք ամերիկացիները պնդում են, որ իրենք պարզապես շրջել են Իրաքի քրդական հատվածներով եւ չեն իմացել, որ անցել են Իրանի սահմանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին այս ամսվա սկզբին հայտարարել էր, թե հուսով է, որ իր երկրի իրավապահ մարմիններն ի վերջո ազատ կարձակեն կալանքի տակ գտնող ամերիկացի երկու զբոսաշրջիկներին։

ԱՄՆ-ը բազմիցս է հանդես եկել նրանց ազատելու հորդորներով ու կոչերով։

XS
SM
MD
LG